Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Աստ­ված է ար­դեն խա­ղում Նի­կո­լի դեմ

Աստ­ված է ար­դեն խա­ղում Նի­կո­լի դեմ
26.06.2020 | 00:07

Վա­ղուց էր պետք հետ քաշ­վել` ըստ լա­վա­գույն ա­ղոթ­քի. «Տեր, շատ բան կա­տար­վում է այն ժա­մա­նակ, երբ մենք ո­չինչ չենք ա­նում» (Էք­զյու­պե­րի):
Վա­ղուց էր պետք հետ քաշ­վել, ո­րով­հետւ ա­կանջ է պայ­թում գր­վող «ստա­տուս­նե­րից», «լայ­վե­րից», կրկն­վող մտ­քե­րից. ա­մեն­քը թա­ռը ա­ռել, գու­սան դա­ռել` չո­բան­բա­յա­թի են քա­շում: ՈՒ դա կրկ­նա­կի ան­տա­նե­լի է, երբ ա­նում են ընդ­դի­մա­դիր­նե­րը, ո­րոնց մի մա­սը, թե` հա­վաք­վե­ցինք, խո­սե­ցինք, հա­ջորդ օ­րը` է­լի հա­վաք­վե­ցինք, է­լի խո­սե­ցինք, է­լի պի­տի հա­վաք­վենք, որ գործ ա­նենք, պի­տի ո­րո­շում ըն­դու­նենք… ՈՒ էդ­պե՜ս:


Եվ դա այն պայ­ման­նե­րում, երբ երկ­րիդ գլ­խին կանգ­նած է BP-ի հետ հա­մա­գոր­ծակ­ցած, հա­մաշ­խար­հա­յին է­լի­տա­յի հետ «ան­հաս­կա­նա­լի» սերտ կա­պեր ու­նե­ցող, բրի­տա­նա­կան ար­քա­յա­կան ըն­տա­նի­քին շատ մոտ, Հա­յաս­տա­նի հա­մար «զրո» գործ ա­րած, այս­պես ա­սած, երկ­րի գլու­խը: Ո­րը, որ­պես այդ նույն հա­մաշ­խար­հա­յի­նի «ար­բիտր», նս­տած պա­հես­տա­յի­նի նս­տա­րա­նին, նա­յում է` ար­դյոք գոր­ծըն­թաց­նե­րը գծած սխե­մա­յո՞վ են ա­ռաջ գնում:
Երկ­րի վար­չա­պետն է վե­ցեր սի­րող, Հա­յաս­տանն ու մարդ­կանց ա­տող նախ­կին լրագ­րո­ղը, ո­րի մա­սին աս­վում է` շատ է սի­րում Սո­րո­սին ու շան­տաժ:
Խոր­հր­դա­րա­նա­կան ըն­դդի­մու­թյան մի մասն էլ հա­վաք­վում է վե­րը նշ­ված ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թյան հետ` «քն­նար­կում, որ ան­պայ­ման քն­նար­կե­լու են քն­նար­կում­նե­րը, որ վաղն էլ են գա­լու` մի հատ էլ քն­նար­կեն»:
Ընդ­դի­մու­թյան հա­ջորդ հատ­վա­ծը «на бис» լուստ­րաց­վեց, որ­պես «լու­սա­վոր» Հա­յաս­տան, ու հաս­կաց­վեց` ի վեր­ջո ին­չու էր այդ ոչ մի բա­նի «մա­սին» քա­ղա­քա­կան ու­ժը այդ­քան պատ­կա­ռե­լի ներ­կա­յու­թյուն ստա­նում խոր­հր­դա­րա­նում: Այս օ­րե­րին նա «ե­կավ» կազ­մե­լու եր­րոր­դու­թյուն` նա­խա­գա­հի և վար­չա­պե­տի հետ, որ­պես­զի երկ­րի նկատ­մամբ գի­լիո­տինն ու հա­կա­սա­հ­մա­նադ­րա­կան մո­տե­ցու­մը կա­տա­րյալ լի­նեն:


Ա­սել է` եր­կիրն «օ­կու­պաց­ված» է քա­ղա­քա­կան բարձ­րա­գույն մա­կար­դա­կով: Երկ­րի ինս­տի­տուտ­նե­րը քայ­քայ­ված են շն­չա­հեղձ լի­նե­լու չափ: Երկ­րի հոգևոր մթ­նո­լոր­տը «քա­ղա­քա­ցիա­կա­նի» շե­մին է:


Ընդ ո­րում հա­յոց ամ­րո­ցը պա­շար­ված է բո­լոր ա­ռում­նե­րով` ար­տա­քա­ղա­քա­կա­նը հա­զար ան­գամ նշել ենք. ներ­քինն էլ ար­տա­կարգ դրու­թյան և կո­րո­նա­վի­րու­սի պատ­ճա­ռով: Եվ խո­սել այս պայ­ման­նե­րում որևէ հնա­րա­վոր պայ­քա­րի, քայ­լի մա­սին, կնե­րեք, խիստ ծի­ծա­ղե­լի է:
Ընդ ո­րում, թող ոչ մե­կը պատ­ճառ չբռ­նի, թե ար­տա­կարգ դրու­թյուն է, ու ընդ­դի­մա­դիր­նե­րը չեն կա­րող փո­ղո­ցա­յին պայ­քա­րի դուրս գալ… Ձգենք պաու­զան ա­սե­լու, որ քայ­լեր էլ ընդ­դի­մա­դիր­ներն ընդ­հան­րա­պես չու­նեն: Իսկ փո­ղո­ցա­յին պայ­քա­րի չեն դուրս գա ոչ թե այն պատ­ճա­ռով, որ ար­տա­կարգ ի­րա­վի­ճա­կի ժա­մա­նակ դա ան­թույ­լատ­րե­լի է, այլ որ, ար­դեն իսկ երկ­րի «վար­չա­պե­տը» ա­սել է՝ մենք էլ մեր ժո­ղովր­դին ոտ­քի կհա­նենք:


Ա­յո, ինքն այլևս ժո­ղո­վուրդ չու­նի` ի­րա­կա­նում: Բայց կան ա­ղան­դա­վոր­նե­րի, «բաց հա­սա­րա­կու­թյան», այլևայլ ու­ժե­րի կա­նո­նա­վոր «բա­նակ­նե­րը», ո­րոնք, ինչ­պես «հե­ղա­փո­խու­թյան» ժա­մա­նակ (այդ ժա­մա­նակ նրանք չէին ե­լել Նի­կո­լին իշ­խա­նու­թյան բե­րե­լու, նրանք ե­լել էին Հա­յաս­տանն օ­կու­պաց­նե­լու), մեկ հրա­հան­գով փո­ղոց դուրս կգան, ու, լա­վա­գույն դեպ­քում կու­նե­նանք Մայ­դան, ին­չը այս փու­լում ընդ­հան­րա­պես պետք չէ շն­չա­հեղձ, կո­րո­նա­վի­րու­սից ջղաձգ­վող Հա­յաս­տա­նին:


Եվ ու­րեմն, մնում է, ինչ­պես ա­սա­ցինք, սպա­սել ուղ­ղա­հա­յաց պա­տաս­խա­նին, ո­րը, ի դեպ, չի ու­շա­նում: Նկա­տենք՝ վե­ցեր սի­րող Փա­շի­նյան Նի­կո­լը ո­րո­շել էր Փրկ­չի` Ե­րու­սա­ղեմ մուտ­քի օ­րը` Ծաղ­կա­զար­դին ի­րա­կա­նաց­նել հա­կա­սահ­մա­նադ­րա­կան կար­գի տա­պա­լում` հան­րաք­վե:
Աստ­ված թույլ չտ­վեց:


Նա­խորդ օ­րը իր «հպա­տակ­նե­րի» մե­ծա­մաս­նու­թյու­նը խոր­հր­դա­րա­նում միա­ձայն կողմ քվեար­կեց նոր հա­կա­սահ­մա­նադ­րա­կան մո­լա­գա­րու­թյա­նը:
Հի­մա պարզ­վում է` խոր­հր­դա­րա­նում կո­րո­նա­վի­րուսն ա­րել է իր սև գոր­ծը, տաս­նյա­կից ա­վե­լի պատ­գա­մա­վոր­ներ վա­րակ­ված են, բուժ­ման և մե­կու­սաց­ման խն­դիր կա, և կյան­քի կո­չել հա­կա­սահ­մա­նադ­րա­կան նոր­մը` ի դեմս ե­րեք նոր ՍԴ դա­տա­վոր­նե­րի ընտ­րու­թյան, գո­նե այս պա­հին Նի­կո­լին տր­ված չէ:
Ա­սել է` աստ­րա­լից Հա­յոց տան դեմ պայ­քա­րող Նի­կոլն ու յուր պատ­րոն­նե­րը հար­ված են ստա­նում նույն աստ­րա­լից:
Իսկ այս ա­ռու­մով ի­րենք մտա­ծե­լու շատ բան ու­նեն, զի «Աստ­ված ծաղր չըլ­լար»:

Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ

Դիտվել է՝ 8827

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ